Բանների կոդը

Սաշա`մի կույսի պատմություն (մաս 3)


Երազողնե՜ր, երազողնե՜ր…բոլորս էլ երազողներ ենք: Բայց հենց հասնում ենք մեր երազանքին անհասկանալի մի բան է կատարվում մեզ նման տարօրինակ արարածների հետ, տարօրինակ արարած, ում անվանում են` մ ա ր դ:
Աչքերս չէի ուզում բացել, շարունակում էի զգալ անձրևի բույրը: Ալեքսը համբուրում էր վիզս, շոյում գլուխս , գնալով արագանում էր նրա շնչառությունը: Կրքի պոռթկմանը այլևս չտիրապետելով Ալեքսն ինձ հրեց դեպի փայտե պատը:
- Ո՛չ, Ալեքս, ո՛չ- Ես փորձում էի հետ հրել նրան: Նա ավելի էր մոտենում ինձ:Կարծես նա ոչինչ չէր լսում:
- Ո՛չ ,Ալե՛քս, լսո՞ւմ ես, ո՛չ- կտրուկ ասացի ես ու ամբողջ ուժով հրեցի նրան:

Ալեքսը կարծես սթափվեց ու հազիվ շնչելով ասաց.
-Սաշա… չեմ հասկանում քեզ:
- Ների՛ր, Ալեքս ես պիտի գնամ:
-Սաշա, սպասի՛ր- ձեռքիցս պինդ  բռնեց ու փորձեց ետ պահել ինձ: Ես ձեռքս դուրս քաշեցի նրա տաքացած ափից ու դուրս փախա:
-Սաշա՜, – հետևիցս լսեցի անօգնական Ալեքսի ձայնը:
Վազում էի անձրևի տակ ու մտածում: Նույնիսկ ես ինքս ինձ չեմ հասկանում, ուր մնաց թե Ալեքսին բացատրեմ ինչ պատահեց ինձ…
Հասա հյուրանոց ու ինձ նետեցի անկողնու վրա: Իմ թաց մարմինը ցնցվում էր լացից, չէի կարողանում որևէ բացատրություն գտնել արածիս համար: Մարմնիս ու աչքերիցս հոսող ջուրը թրջել էր բարձս: Չե որ Ալեքսը ինձ գերում էր, հրապուրում, ինձ խենթացրել էր նրա համբույրը: Չեմ հասկանում, չեմ հասկանում….
*  *  *
Նկարներս Տիկին Էմմային շատ դուր եկան: Ալեքսը օֆիսում չէր: Կամ էլ իմացել էր, որ ես գալու եմ ու փորձել էր ինձ չհանդիպել: Ես նույնպես չէի ուզում տեսնել նրան: Տիկին Էմմայի տված  կլորիկ գումարով ես որոշեցի մեկենել ճանապարհորդության, գոնե մեկ շաբաթով: Սիրում եմ մեր երկիրը, շատ գեղեցիկ է Հայաստանը ու շատ բան կա նկարելու: Գուցե ուզում էի փախչել, մի քիչ մտածել: Ճանապարհորդությունը ամենալավ դեղն է ամեն հարցում:
Տուրիստական ավտոբուսը շարժվեց ու ես խորասուզվեցի երգի ու մտքերիս մեջ: Ականջակալներիս մեջ հնչում էր Սոֆի Զելմանիի “Dreamer” երգը:
Չնկատեցի էլ թե ինչպես քնեցի: Երազիս մեջ դեռ հնչում էր Ալեքսի ձայնը:
-Ներեցեք, կարելի՞ է նստել: – Աչքերս բացեցի ու նայեցի վեր: Մի երիտասարդ էր կանգնած գլխավերևումս ու ժպտում էր:
- Խնդրեմ,- անտարբեր ասացի ես, ու վերցրեցի կողքիս նստարանին դրված պայուսակս: Նա նստեց ու ես զգացի տղամարդու օծանելիքի անուշ բույրը: Գլուխս շրջեցի ու սկսեցի նայել պատուհանից դուրս:
-Արթնացր՞ի ձեզ, այնքան անուշ էիք քնած, ներեցեք:
Ուշք ու միտքս Ալեքսն էր: Ես քաղաքավարությունից դրդված ժպտացի: Նա, սակայն չէր հանձնվում:
-Ես Արսենն եմ:
Ես չպատասխանեցի, ու նորից ժպտացի:
-Իսկ դուք երևի Վիկտորիան ե՞ք, – փորձեց կատակել նա, – թե՞ Սոֆին:
-Սոֆին իմ ընկերուհին է, և նա ձեզ ավելի շատ դուր կգա, եթե առիթը լինի ես անպայման ձեզ կծանոթացնեմ, – սառը ձայնով ասացի ես ու շրջվեցի:
Ավտոբուսը կանգ առավ առաջին հյուրանոցի մոտ: Մենք դուրս եկանք: Բնությունը հիանալի էր, օդը` մաքուր: Ես սկսեցի նկարել Դիլիջանի հիասքանչ տեսարանները: Ամեն ինչ իմ ուզածով էր, ես ամբողջովին որոշեցի տրվել հանգստին: Ինձ միայն մի փաստ դուր չեկավ: Պարզվեց Արսենը իմ հարևանն է լինելու…
Հեռախոսս զնգաց: Սոֆին էր.
-Սաշա,- չես պատկերացնի թե ինչ է պատահել, այդպիսի ցնցող բան միայն ինձ հետ կարող էր պատահել…
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top