Բանների կոդը

ԱՆԻԾՎԱԾ ՍԵՐ





Ճիշտ է, պատմությունս շատ տխուր է, բայց ցանկացա հենց այս թեմայով գրել հոդվածս, քանի որ կան մարդիկ, ովքեր կյանքի մի փոքրիկ հարվածից միանգամից ատում են այս կյանքը, և ուզում են մեռնել:Ոզում եմ ասել, որ այս պատմությունը կարդալուց հետո կհասկանաք, որ աղջիկը դեռ ուզում է ապրել, որ կյանքը նրան դատապարտել է ցմահ, բայց նա չարացած չէ , այլ սիրում է կյանքը...
Առաջին անգամ նրանք հանդիպել էին իրենց ընկերներից մեկի ծննդյան օրը:Մարիաննայի ընկերուհու տարեդարձներ էր, իսկ Արամը` ընկերուհուն շատ մոտիկ ընկեր:Խնջույքի ժամանակ, Արամն ու Մարիաննան նստած էին իրար առջև և ողջ խնջույքի ժամանակ նրանք նայում էին իրար այնպես կարծես թե երկուսն էլ սիրահարվել էին:Այդ ժամանակ բոլորը պարում էին, բացի Մարիաննայից, քանի որ նա շատ ամաչկոտ էր:Բոլոր ընկերուհիները համոզում էին որ նա պարեր, բայց նրան համոզելն արդեն անհնարին էր, նա տխուր նստած էր:Երգեր էին հաջորդում իրար, լիներ դիսկոտեկային թե տխուր:ԵՎ Արամը այդ ժամանակ Մարիաննային հրավիրեց պարելու, ձեռքը մեկնեց դեպի նրան, Մարիաննան շփոթված էր, չէր հասկանում թե ինչ է կատարվում, նա ցանկանում էր պարել, բայց ինչ որ բան նրան ետ էր պահում, նա մերժեց Արամին, բայց Արամը հաջորդ երգին նորից հրավիրեց պարելու, բայց այն ժամանակ արդեն ասելով.-եթե չնդունես հրավերս դա քո կողմից անքաղավարություն կլինի:Մարիաննան նայեց նրա աչքերին և ձեռքը նրան տվեց:Նրանք պարում էին, ուրախանում, և տանգոի ժամանակ նա շշնջաց աղջկա ականջին,որ նա շատ գեղեցիկ է:Մարիաննան միանգամից գլուխը կախեց և շնորհակալություն հայտնեց:Խնջույքը վերջացավ, արդեն ուշ գիշեր էր Արամը առաջարկեց որպեսզի նրան տուն ճանապարհի:Մարիաննան այս անգամ ընդունեց նրա առաջարկը:Նրանք միասին քայլում էին լուսնի անմար լույսի տակ, պատմում ամենքը իր մասին և կարծես հենց այդ ժամանակ Մարիաննան ուրախությունից լաց եղավ:Նա Մարիաննային ճանապարեց տուն:Մարիաննան մտավ տուն, փակվեց սենյակում, պառկեց անկողնում ու սկսեց մտածել:Նա շատ ուրախ էր, բայց նրան տանջում էր իր հիվանդությունը, Մարիաննան սրտի հետ լուրջ խնդիրներ ուներ:Բժիշկները ոչինչ չէին կարողանում անել, չէին կարողանում այդ հիվանդության դեմ պայքարել, և չգիտեին թե Մարիաննան ինչքան կապրի:Նա լաց էր լինում ու ինքն իրեն խոսում.<<ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՄ ՍԻՐԵԼ ՆՐԱՆ, ՍԻՐԵԼ ՆՐԱՆ ԽԵՆԹԻ ՊԵՍ, ՉԷ ՈՐ ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ ԵՍ...>>:Նա շատ էր տանջվում, բայց ոչ ոքի ցույց չէր տալիս իր տանջանքը:Ամեն երեկո վախը սրտում քնում, մտածելով որ էլ երբեք չի արթնանա, մտածելով որ վերջին գիշերն է նրա:Նա սիրում էր կյանքը իր բոլոր  գույներով ու երանգներով, շատ էր ուզում ապրել, բայց դե ինչ արած ճակատագիրն փոխելն անհնարին է:Առավոտյան նրա հեռախոսին մի հաղորդագրություն եկավ, որտեղ գրված էր...
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top