Բանների կոդը

ԴԵՄՔԻ ԴԻՄԱԿՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

 ՅՈՒՂՈՏ  ՄԱՇԿԻ  ՀԱՄԱՐ

 1. Խմորիչը  խառնել  մածունի  հետ,  մինջև  դառնա թանձր  խյուս:Ստացված  խառնուրդը  քսել  դեմքին  և  10-15  րոպեից  հետո  մաքրել  այն` սառը  ջրում  թրջած  բամբակով:Խմորիչի  փոխարեն  կարելի  է  վերձնել  նաև  ցորենի  կամ  կարտոֆիլի  ալյուր  (մեկ  ճաշի  գդալ)   և  խառնել  կեֆիրի  հետ:

 2.Լավ հարել մեկ  ձվի  սպիտակուցը  և  ավելացնել մեկ  թեյի  գդալ  կիտրոնի  հյութ:Խառնելուց  հետո  ստացված  խյուսը  քսել  դեմքին, 10-15   րոպեից  հետո լվացվել  սառը  ջրով:

     ՆՈՐՄԱԼ  ՄԱՇԿԻ  ՀԱՄԱՐ

1.Մեկ  ճաշի  գդալ  թթվասերը խառնել մեկ  ճաշի  գդալ  կաթնաշոռի  հետ  և  ավելացնել  մեկ  պտղունց  աղ: Քսել  ստացված  խառնուրդը  դեմքին, թողնել  այդպես  10-15  րոպե:Վերջում  լվանալ  տաք  ջրով:Հետևյալ  դիմակը  խոնավեցնում  է դեմքը:2.Կնճիռնները  հարթեցնելու  համար, վերցնել  երկու  ճաշի  գդալ  չոր  կանաչ  սիսեռ  և  մանրակրկիտ  տրորել:Ավելացնել  երկու  ճաշի  գդալ  կաթի  սեր  և  լավ  խառնել: Ստացված  զանգվածը  բարակ  շերտով  քսել  դեմքին:15  րոպեից  դիմակը  մաքրել`  բուսական  թեյի  մեջ  թրջած  բամբակով: 
   
   ՉՈՐ ԵՎ  ԹԵՓՈՏՎՈՂ  ՄԱՇԿԻ ՀԱՄԱ 

1.Մեկ  ճաշի  գդալ  կաթնաշոռը  խառնել  մեկ  թեյի  գդալ` նախապես  գոլորշու  վրա տաքացրած  մեղրի  հետ:Որպեսզի  խառնուրդը  շատ  պինդ  չստացվի, կարելի  է  ավելացնել  ոչ  մեծ  քանակությամբ   տաք  կաթ:Ստացված  զանգվածը  քսել  դեմքին,  թողնել  էջ րոպե,ապա լվացվել:
2.Մեկ  թեյի  գդալ  չոր  մանանեխը  խառնել  մեկ  ճաշի  գդալ  բուսական  յուղի  հետ  և  ավելացնել մի  փոքր  եռացրած  ջուր:Ստացված  խառնուրդը  քսել  դեմքին` թողնելով  5  րոպե,ապա լվանալ  տաք  ջրով:Վերջում  օգտագործել  սնուցող  կրեմ:Այս  դիմակը  խորհուրդ  չի  տրվում  օգտագործել  դեմքի  մազակալման,անոթների  լայնացման  և  վարդագույն  ցանի  դեպքում:

ՆՅՈՒԹԸ  ՊԱՏՐԱՍՏԵՑ` ԱՐԵՎԻԿ  ԱՎԵՏԻՍՅԱՆ:
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top