Բանների կոդը

Տխուր սիրային պատմություն





Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր բնությունը: Օդը պարզ ու ջինջ էր` մանկան արցունքի պես: Ցերեկային այդ ժամին Աննա դուրս էր եկել վայելելու գարնանային հրաշքները` ծաղկած ծառերն ու երփներանգ ծաղիկները, սիրահար զույգերի ժպիտները:
Սիրահար զույգեր…
Աննա հիշեց իր սերը, որից հրաժարվել էր անիմաստ վախի պատճառով: Նա վախենում էր ժամանակակից երիտասարդներից, իր սիրելիից, նրանից, թե ինչպես կձևավորվի իր ապագան, արդյոք կլինեն նրանք միասին, թե ոչ:
Երկու տարի էր անցել նրանց բաժանումից: Աննան այդ օրը գնաց այնտեղ, ուր հաճախ էր հանդիպում նրան. մի գեղեցիկ ա յգի էր` շատրվաններով ու բազում ծառ-ծաղիկներով: Աննան նստեց իրենց նստարաննին ու հիշեց այն ամենն, ինչ եղել էր իր կյանքում` առաջին հանդիպում, սիրո խոստովանություն, առաջին ծաղիկներ… հիշեց, թե ինչպես Արամը (այսպես էին նրան կոչում) Աննայի ծննդյան օրը մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Աննային, իսկ վերջինս ամաչեց և անգամ շնորհակալություն չհայտնեց: Աննան ժպտաց իր ամաչկոտությունն ու երեխայությունը հիշելով:
Ուզում էր վեր կենալ նստարանից, և… Հանդիպում… հայացքներ… թախիծ… ժպիտ… արցունքներ… կարոտ…
-Անուլ, ինչպես ես,- զարմացավ Արամը:
-Լա’վ, իսկ դու:
-Շատ լավ, ապրես:
Սկսեցին զրուցել, հիշել անցյալը…երկար զրուցեցին: Աննայի սրտում բոցավառվեց տարիներ անտեսված կրակը, սրտում հույս ծագեց, որ ամեն ինչ դեռ առջևում է….
Հեռվից երեխայի ձայն լսվեց.
-Պապա’, ես մեղավոր չէի, նա ինձ հրեց,:
-Ոչինչ Աննա ջան, մի’ լա (Արամը դստերն անվանել էր Աննա):
Աննան նայեց Արամին, փորձեց ժպտալ, շոյեց երեխայի գլուղն ու լուռ հեռացավ….
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top