Բանների կոդը

ՄԻ ՀԱՅԱՑՔ` ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ...


Երբ համալսարանն ավարտեցի, ինչպես յուրաքանչյուր նորավարտ ուսանող, սկսեցի ընթերցել հայտարարություններ,որտեղ աշխատանքի էին հրավիրում լրագրողների:
Ձեռքս ընկավ մի ամսագրի, որի մակետը պարզապես ինձ հետաքրքրեց, սկսեցի թերթել էջերը: Հանդիպեցի հայտարարությունների բաժնին,որտեղ գրված էր. <<Աշխատանքի ենք հրավիրում սկսնակ լրագրողների>>: Անմիջապես կարդացի հասցեն և հեռախոսահամարը:Զանգահարեցի: Պատասխանեց հաճելի ձայնով երիտասարդ և հանդիպում նշանակեց:
Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես նույնպես ունեմ բազում երազանքներ ու ցանկություններ,որոնց հասնելու համար կհաղթահարեմ ցանկացած դժվարություն:
Սկսեցի սրտի տրոփյունով պատրաստվել հանդիպմանը և վերջացնելուց հետո անմիջապես ճանապարհվեցի դեպի խմբագրություն:
Երթուղային տաքսին շատ արագ էր սլանում և արդյունքում խմբագրություն հասա պայմանավորվածից մեկ ժամ շուտ: Դռները փակ էին ,խմբագիրը դեռ չէր եկել: Այն ընթացքին, երբ մենակ էի, ինքս ինձ պատրաստում էի հանդիպմանը: Ինչ խոսել, ինչպես խոսել, ինչից սկսել..... Պլանավորեցի շատ բաներ և ինձ համարելով հանդիպմանը պատրաստ,զանգահարեցի, իմացա, որ արդեն տեղում է :
Որքան քայլերս մոտենում էին դռանն, այնքան սիրտս զգացնել էր տալիս իր գոյության մասին,ձեռքերս` չգիտես, թե ինչու դողում էին,գուցե շոգն էր պատճառը...Գուցե...
Վերջապես հասա դռանը,ուժերս հավաքեցի ,թակեցի դուռն ու ներս մտա: Ախ,իմ պլանները,բառերը,խոսքերը կարծես մի վայրկյանում գլխիցս դուրս թռան:Ամռան այդ շոգ օրին միայն սառը ջուրն ինձ կօգներ սթափվել և հավաքել մտքերս: Խնդրեցի ջուր,հյուրասիրեց և սկսեցինք զրուցել: Արագ բացատրեց ամսագրի պահանջները, հանձնարարություն տվեց և ճանապարհեց:
Տուն հասնելուն պես, անմիջապես կատարեցի հանձնարարությունը և ուղարկեցի ամսագրի էլեկտրոնային հասցեին:
Անցավ մի քանի օր, զանգահարեցի խմբագրություն, հասկանալու համար` համապատասխան էր արդյոկ նյութս ամսագրի պահանջներին: Ձեռքս դողալով,հավաքեցի համարը և զանգ... սակայն պատասխան չկար:Այդ պահին մտքովսմիայն մի բան անցավ .<<Վերջ,ես չեմ անցել>>:
Անցավ երկու շաբաթ ,զանգահարեց խմբագիրը և հանդիպում նշանակեց: Տրամադրված,որ չեմ անցել,գնացի հանդիպման: Մի բան էր միայն տրօրինակ` գործնական հանդիպումը նշանակել էր սրճարանում:
Հանդիպեցինք, այնպես զրուցեցինք,կարծես հազար տարի է ճանաչում ենք միմյանց:Խոսեցինք ամեն ինչից,բացի գործից:
Վերջապես ցանկացա ինքս գործից խոսել:Դեռ չէի սկսել,ինձ ընդհատեց և ասաց.
- Դու հենց առաջին իսկ օրվանից աշխատանքի ես անցել,իսկ նյութը հավանել ենք:
Այդ պահին երջանկությունից մոտս ցանկություն առաջացավ թռչել և շնորհակալության համբույր տալ նրան,սակայն ինձ մի կերպ զսպելով միայն արտասանեցի.
- Շնորհակալություն... Եվ լռտություն տիրեց:
Խաղտելով լռությունը` շարունակեց.
-Կարծես քո աչքերում մի բան տեղադրված լինի,որն ինձ անվերջ դեպի քեզ է կանչում:
-ինչ? Շփոթահար ասացի ես.
-Ահա: Հենց առաջին անգամ,երբ բացեցիր դուռն ու ներս մտար,հայացքդ ինձ սպանեց, այդ պահին, կարծես, սրտիս դուռը բացեցիր և մտար այնտեղ...
Այդքան հեռու թվացող երազանքներիցս երկուսն այսօր իրականություն է դարձել` ես լրագրող եմ, և գտել եմ ՆՐԱՆ ` իմ մեծ և սպասված ՍԻՐՈՒՆ:
ՀԵՂԻՆԱԿ`ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

:) :-) :)) =)) :( :-( :(( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ :-$ (b) (f) x-) (k) (h) (c) cheer

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top