Բանների կոդը

Սաշա`մի կույսի պատմություն (մաս 2)


Անձրևային համբույր


Արթնացա անձրևի կաթկթոցից: Շատ եմ սիրում անձրևը: Այս ամառ կարծես հատուկ ինձ համար անձրևաշատ է: Այս որտե՞ղ եմ : Ա¯, Սյուզիենց տանն ենք: Երեկ շատ էինք խմել, երեքով տանը խենթություններ էինք անում: Միայն Նազելին չկար: Հաստատ տանը փակված Նարեկի սիրուց լաց է լինում: Վեր թռա: Ախր, ես այսօր ֆոտոսեսիայի եմ:


- Աղջիկներ ես վազեցի, Տիկին Էմմայի ամսագրի համար գյուղում ֆոտոսեսիա ունեմ,- ասացի ու պայուսակս վերցնելով դուրս թռա:
- Գնա՛ Ալեքսիդ մոտ, – հետևիցս հողաթափը նետելով ասաց Սոֆին: Դուռը փակեցի ու լսեցի հողաթափի հարվածի ձայն ու աղջիկների քնահարամ ծիծաղը:
Հևիհև հասա պայմանավորված վայրը, որտեղից մեր խումբը պիտի մեկներ Հայաստանի գեղատեսիլ գյուղերից մեկը նկարահանման: Տիկին Էմման չկար: Նրա փոխարեն Ալեքսն էր: Ինձ տեսնելով նա մոտեցավ.
- Բարև Սաշա, քեզ էինք սպասում, հիմա կարող ենք մեկնել: Հա¯, Սաշա..-ցանկացավ շարունակել նա, բայց այդ պահին մեզ մոտեցավ Դավիթը ամրակազմ մոդելը, որին պիտի նկարեի գյուղում ու համբուրեց այտս.
-ԲարևЇ Սաշա, վաղուց չենք տեսնվել ինչպե՞ս ես, -ծոր տվեց նա ու ձեռքը գցեց ուսիս: Ինձ հաճելի չէր նրա պահվածքը, բայց Ալեքսի հայացքը նկատելով ես ուղղակի ժպտացի:
Ալեքսը խեթ նայեց նրան ու արագ հեռացավ: Մոտենալով մեքենային բարձրաձայն ասաց.
- Արագացրե՛ք, ուշանում ենք:
Մտքումս հաճույք էի ստանում այդ ամենից: Ալեքսը խանդու՞մ է:
Ամբողջ ճանապարհին Դավիթը շատախոսում էր: Ալեքսը նստած էր առջևում, վարորդի կողքին ու հայելու միջից հայացքը չէր կտրում ինձանից:

Գեղեցիկ է Հայաստանը իր ողջ բնությամբ ու գույների բազմազանությամբ: Երկու ժամ հետո տեղ  հասանք : Մինչ խումբը պատրաստվում էր նկարահանման, ես արդեն իսկ սկսեցի նկարել: Կադրերը շատ հաջող էին ստացվում: Գյուղական էրոտիկ տեսարաններ: Տղան կիսամերկ տրակտոր է վարում: Աղջիկը կուրծքը կիսաբաց ճակատի քրտինքն է սրբում: Տղան ու աղջիկը խոտի դեզի վրա համբուրվում են…
-Էմման գոհ կման, -ինձ մոտենալով ասաց Ալեքսը:
-Ուրախ եմ,- սառը պատասխանեցի ես ու շարունակեցի ֆոտոապարատս չրխկացնել:
- Այնքան ցանկալի ես աշխատաքի պահին Սաշա՛,- մի փոքր մոտենալով շշնջաց նա: Մարմնովս դող, բայց ցույց չտվեցի:
- Սաշա˜, ինչպե՞ս է ստացվում,- հեռվից գոռալով վազելով մոտեցավ Դավիթն ու ինձ կիպ կպնելով սկսեց նայել նկարները: Ալեքսը հազիվ էր իրեն զսպում: Հենց այդ պահին, ամպերը գոռացին ու հորդառատ անձրև թափվեց…տաք, հաճելի, ամառային անձրև … Նկարահանող խումբը հավաքեց տեխնիկան ու արագ վազեցին մեքենանրը: Ես էլ վազեցի, բայց ճանապարհին հիշեցի, որ ապարատիս տուփը թողել եմ նկարահանման հրապարակում ու ետ վազեցի:
-Սաշա, ի՞նչ եղար, – գոռաց Դավիթը:
- Գնացեք, կգա՛ մ, – ասացի ես:
-Դուք գնացեք,մենք միասին կգանք,- ասաց Ալեքսն ու բոլորին ճանապարհ դրեց:
Այդ պահին անձրևը գնալով սաստկացավ: Ես վերցրի ապարատիս տուփն ու դիմացս մի կիսաքանդ խրճիթ տեսնելով վազեցի ներս: Ալեքսն եկավ ետևիցս: Ներս մտավ կանգնեց ու ձեռքը թաց մազերի վրայով ետ տարավ: Ջուրը հոսում էր նրա մազերից,  թաթիչներից ու կաթում կիսաբաց շուրթերին: Այնքա ՜ ն գեղեցիկ էր նա: Այնքա ՜ ն առասպելական:
- Սաշա, լրիվ թրջվել ես,- մոտենալով ասաց նա:
- Դու էլ,- ժպտալով ասացի ես:
Ես կանգնել էին ձեռքերով ուսերս գրկած ու դողում էի: Դողում էի, ոչ թե ցրտից այլ Ալեքսի ներկայությունից: Նա դանդաղ մոտեցավ ինձ, ես մի քայլ ետ գնացի: Նա բռնեց ուսերիցս ու ամուր գրկեց:
- Չէ  ՛ , Ալեքս չէ ՛ ,- շշնջացի ես: Նա շոյեց թաց մազերս:
-Սիրունս, աչքերդ գիտե՞ս ինչ գույն ունեն, ես էլ չեմ հասկանում, բայց մի օր կբացահայտեմ, կիմանամ, – շշնջում էր նա:Նա գրկեց ինձ ու սկսեց համբուրել աչքերս, այտերս ու ձեռքերս: Նրա թաց համբույրները այրում էին մաշկս: Հանկարծ նա կանգ առավ, նայեց աչքերիս  ու առանց մի բառ ասելու համբուրեց… շուրթերս…Ոտքերս թուլացան: Քիչ էր մնում գիտակցությունս կորցնեի: Նա ագահորեն համբուրում էր, թեթև կծում ներքևի շուրթս, հետո վերևինը: Այս ամենը իմ պատկերացումնեից վեր էր: Այո՜, համբուրվել պետք է միայն սիրելով…
Ես ուզում էի մի խոսք ասել, բայց միևնույն ժամանակ չէի ուզում որ նա կանգ առնի: Ալեքսի այրող ձեռքը շոյեց փորս, հետո սահեցնելով տարավ դեպի կուրծքս: Զգացի, որ նրան հնարավոր չի լինի կանգնեցնել…

Կարդալ նաև` Սաշա` մի կույսի պատմություն(Նյւութը կազմված է բազում մասերից)
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top