Բանների կոդը

ՀԱՄԲՈՒՅՐԻ ՊԱՏՄՈՒՏՅՈՒՆԸ


Դեռ Պլատոնն է խորհել այն մասին, թե ինչու են մարդիկ այդպես հաճույքով համբուրվում: Նրա թեորիան այսպիսին է:Սկզբում մարդը գնդի ձև էր հիշեցնում:Նա ուներ չորս ձեռք, չորս ոտք ու երկու գլուխ` միաժամանակ կնոջ ու տղամարդու: Սակայն, այդ միասնական էակը չափից դուրս մեծամիտ էր և Զևսը`զայրանալով, բաժանեց նրան արական և իգական կեսերի:
Եվ Պլատոնի կարծիքով միայն համբույրի միջոցով է տեղի ունենում վերամիավորումը:
Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը և կանխում է ստրեսները : Համբուրվել սիրողները հաճախ դրսևորվում են որպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է բազմաթիվ բակտերիաներ,որոնցից 95% -ը անվնաս է:
Հետազոտությունները հատատում են , որ նրանք ովքեր հաճախ համբուրվում են, ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի, ստամոքսագեղձի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, և բացի այդ ավելի լավ են քնում:
Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում:
Համբույրի ընթացքում արագանում են սրտի զարկերը (մինչև 150):Ընդ որում զարկերի հաճախականությունը, մեծ գրգռվածության դեպքում, կարող է կրկնապատկվել:Ճնշումը բարձրանում է, շուրթերը թեթևակի ուռչում են, դառնում ավելի նուրբ ու վարդագույն: Ահա այդ պատճառով է, որ վառ ներկված շուրթերը կրքի սիմվոլ են հանդիսանում: Ամեն համբույրի ժամանակ գործի են դրվում շուրջ 34 մկաններ:Պարզ է, որ այդ դեպքում մաշվում են ավելորդ կալորիաները: 3 րոպե տևողությամբ համբույրը նպաստում է 12 կալորիայի վերացմանը: Կարծիք կա տարածված, որ համբույրը վտանգավոր է ինֆեկցիայի փոխանցման համար, սակայն ինֆեկցիոն հվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել:Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ,սակայն դա բոլորովին էլ մահացու չէ:Մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ:Բացի այդ քթի մեջ կա անդրոստերոն, որը մեծացնում է սեքսուալ ցանկությունը:




ՀԵՂԻՆԱԿ` ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

:) :-) :)) =)) :( :-( :(( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ :-$ (b) (f) x-) (k) (h) (c) cheer

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top