Բանների կոդը

5 սխալ,որ թույլ չի տալիս կնոջը կայուն հարաբերություններ հաստատել տղամարդու հետ և գտնել երկրորդ կես


Ինչն է այդ անհաջողության պատճառը: Դա ոչ տարիքի, ոչ արտաքինի, ոչ Էլ <<բախտի>> մեջ է: Եվ ամենևին էլ պետք չէ գնալ բախտագուշակների ու թուղթուգիր բացողների մոտ: Տղամարդկանց հետ հարաբերություններում անհաջողակ լինելու պատճառը շատ հաճախ կնոջ բնավորությունն ու խառնվածքն է: Ահա ստորև բերված է այն 5 գլխավոր սխալները,որոնք պատճառ են դառնում հարաբերությունների վատ ավարտի

1.Ինչպես դու ինքդ քեզ կընկալես, այնպես էլ կընկալի զուգընկերդ

Եթե դու բավարար չափով չես հարգում ինքդ քեզ,չես գնահատում քո արժանիքները, կարծում ես , որ արժանի չես իրական մեծ սիրո կամ այնքան ել հրապուրիչ ,հետաքրքիր, խելացի ու հաջողակ չես,որքան քո պոտենցյալ զուգընկերը,ապա դա անպայման կանդրադառնա հարաբերությունների վրա: Բացասական մտքերը , սեփական արժանիքների վերաբերյալ թերահավատությունը ոչ մի կերպ չեն ազդում դրական դաշտի ստեղծմանը քո կյանքում: Հիշիր` տխուր, թախծոտ , հոռետես կինը տղամարդու վրա դեպրեսիվ ազդեցություն է թողնում, նրա անինքնավստահությունն ու կասկածը փոխանցվում է տղամարդուն,որը ոչ մի կերպ չի նպաստում նորմալ հարաբերությունների կառուցմանը:

Պետք չէ ինքնասիրահարվածություն կամ ինքնահիացում դրսևորել,պարզապես պետք է կարողանալ տեսնել սեփական ուժեղ կողմերն ու ձգտել ինքնակատարելագործման,ընդ որում` ոչ թե ընկերոջ,այլ ինքդ քեզ համար:

Մենակ մնալու համար պակաս վտանգավոր չէ նաև այն, որ կինը պատրաստ է կառչել ցանկացած տղամարդու` գոնե ինչ-ինչ հարաբերություններ ստեղծելու համար: Հիշիր` ոչ մի տղամարդ չի ցանկանում լինել <<ինչ-ինչ>> հարաբերությունների առարկա: Տղամարդն ուզում է ` կնոջ համար լինել բացառիկ և կարևոր:

Երջանիկ ու հետաքրքիր կինը ինքնաբավ է, գեղեցիկ և հմայիչ: Կենսախնդությունն ու լավատեսությունը կնոջը մագնիսական ուժ է հաղորդում, տրամադրում հաջողության ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում:

2.Բոլոր տղամարդկանց մի արշինով մի չափիր

Սիրային անհաջողությունների համար կանայք հիմնականում մեղադրում են ոչ թե իրենց, այլ տղամարդկանց` ընդ որում ոչ թե կոնկրետ նրանց,որոնց հետ չի ստացվել հարաբերությունները, այլ ընդհանրապես բոլոր տղամարդկանց` նրանց համարելով զգացմունքներից զուրկ, էգոիստ ու դաժան արարածներ:

Այդպես էլ, հանդիպելով հերթական տղամարդուն, կինը նախապես նրա մեջ թշնամի է տեսնում:Ավելորդ սառնությունը, տեղի-անտեղի նետած խայթոցները, ինչպես նաև հապշտապ եզրակացությունները կարող են բերել նրան, որ դու կորցնես քո երազների տղամարդուն: Եթե քո ճանապարհին հանդիպել են չափից ավելի <<անարժան>> տղամարդիկ, ապա մտածիր որ դու պարզապես սխալ ընտրություն ես կատարել, որ թէ չարացիր բոլոր տղամարդկանց դեմ: Կոտրիր այն կարծրատիպերը, որոնցով առաջնորդվել ես:

3.Յուրաքանչյուրի համար ազատությունն ամենաթանկ բանն է

Միասին լինել, դեռ չի նշանակում` կողպել միմյանց վանդակի մեջ: Լինել միասին և լինել կողք –կողքի, տարբեր բաներ են: Բոլորովին պարտադիր չէ,որ զուգընկերդ 24 ժամ շարունակ լինի քո կողքին` ապացուցելու համար, որ սիրում է քեզ: Ինչպես դու,այնպես դէլ նա կարող եք ունենալ միանգամայն այլ հետաքրքրասիրություններ. օրինակ շաբաթական մեկ-երկու անգամ ֆուտբոլի դիտումն ընկերների հետ լուրջ պատճառ չէ դժգոհության, անբավարարության ու խանդի: Ինչ խոսք , դու ուշադրության արժանի ես, բայց հիշիր, որ դա չեն պահանջում, դրան հասնում են: Աշխատիր լինել այնպիսին, որ զուգընկերդ հնարավորինս շատ ձգտի լինել քո կողքին: Ոչ թե արգելիր, այլ խրախուսիր նրան ընկերական շփումներում ու այլ հետաքրքրություններում:

4. Մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը ոչ միայն ցանկալի չէ , այլև հնարավոր էլ չէ

Կենտրոնացրու ուշադրությունդ մեկ տղամարդու վրա: Մի փորձիր միանգամից երկու և ավելի <<նապաստակների հետևից վազել>>:Եթե չես կենտրոնանում, թե հատկապես որն է ապագա ընտրյալդ,ապա որոշ ժամանակ հարաբերություններում պահպանիր ոսկե միջինը` չափից ավելի չսահմանափակվելով ու չպարփակվելով, չափից ավելի էմոցիաներ էլ չցուցադրելով:Ամեն դեպքում, եթե զգում ես, որ չես կարողանում ընտրել, ուրեմն ընտրյալդ նրանցից ոչ մեկն ել չէ:

5. Ով է ճիշտ` դու, թե նա

Որոշ դեպքերում մրցակցային հարաբերությունները դրական են` զարգացման ու ինքնակատարելագործման առումով: Սակայն տղամարդու և կնոջ միջև նորաստեղծ հարաբերությունների ժամանակ դա այնքան էլ ճիշտ չէ: Պետք չէ զուգընկերոջ հետ մշտապես պայքարել , թե ով է ճիշտ և ամեն ինչում փորձել գիտակ և իմաստուն երևալ: Մի պարտադրիր քո կարծիքը և սովորիր լսել նաև նրա տեսակետը: Ընդունիր սխալդ և հետ կանգնիր դրանից, դա այնքան էլ բարդ չէ. փոխարենը դա կնպաստի ներդաշնակ հարաբերությունների կառուցմանը: Թույլ տուր , որ տղամարդը <<հովանավորի>> քեզ, հանդես գա պաշտպանի դերում. դրանով դու ոչ թե նվազեցնում ես քո ուժը,այլ լրացուցիչ օգտվում ես նրա ուժերից:

Վերոնշյալ 5 պատճառներն ընդհամենը խորհրդանշական են: Եթե դու հենց հիմա սկսես համարձակորեն նայել բնավորությանդ գծերին, հնարավոր է` բացահայտել ավելի շատ պատճառներ, որոնք խանգարում են քեզ ` գտնել այն տղամարդուն, ով պատրաստ է հասկանալ, գնահատել, սիրել ու երջանկացնել քեզ:
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top