Բանների կոդը

Ինչպե՞ս վերադարձնել սիրելիին



Ոչ մի ընտանիք չի կարող խուսափել վեճերից, բաժանություններից: Սակայն կարևոր է, որ դրանք ի վերջո չբերեն վերջնական բաժանության:

Փորձեք սթափ գնահատել իրավիճակն ու անկեղծ պատասխանել հարցին՝ ուզում եք արդյոք նրան վերադարձնել: Եթե իսկապես կա այդ ցանկությունը, և ոչ թե պարտադրանքը, ապա անցեքգործի:

Առաջինը, որ խորհուրդ են տալիս հոգեբանները, հանգստանալն է: Եթե դուք գործեք միայն էմոցիաներից ելնելով, ապա սխալվելու հավանականությունը շատ բարձր կլինի: Արդյունքում դուքկզղջաք արածի կամ ասածի համար, ինչը հաստատ Ձեզ չի օգնի վերադարձնել սիրելիին: Սկզբնական շրջանում շատ դժվար է դուրս գալ այդ լարվածությունից, կառավարել էմոցիաները: Որպեզիխուսափեք դրանից, պետք է ինչքան հնարավոր է շատ զբաղեցնեք ինքներդ ձեզ: Աշխատանքը, հոբբին, ընկերների հետ հանդիպումները կօգնեն Ձեզ շեղվել իրականությունից և մի փոքր սթափվել:

Իսկ որպեսզի մոռանաք խնդիրների մասին' ստանալով դրանից հաճույք, պետք է հիանալի տեսք ունենալ: Հետևաբաև հաջորդը, ինչ պետք է անեք, Ձեզ հետևելն է, խնամելը: Գեղեցկության սրահայցելեք, թարմացրեք զգեստապահարանը, այցելեք ֆիթնես ակումբ: Մի խոսքով՝ արեք այն ամենը, ինչը կվերադարձնի Ձեր ինքնավստահությունն ու Ձեզ թարմություն և գեղեցկությունկհաղորդի:

Շփման ժամանակ մի ընկեք ծայրահեղության մեջ. պետք չէ ոչ ցուցադրական տառապանքը, ոչ էլ չարության արտահայտությունը: Կարիք չկա պատմել Ձեր կյանքի բոլորմանրամասնությունները, Ձեր խնդիրները մեծ հաշվով հետաքրքիր չեն մյուսների համար: Շատ լավ կլինի, որ Ձեր հաջողությունների մասին նա իմանա ոչ թե Ձեզնից, այլ Ձեր ընկերներից մեկից:Եթե զգում եք, որ ի վիճակի չեք տիրապետել Ձեզ բանավոր շփման ժամանակ, ապա անցեք գրավոր խոսքի, շփվեք միմյանց հետ sms-ներով կամ սոցիալական ցանցերի միջոցով: Այդպիսովժամանակ կունենաք վերանայելու տեքստն ու հանելու ավելորդ կոպտությունը:

Եթե որոշել եք ասել սիրելիին այն մասին, որ ցանկանում եք վերադարձնել իրեն, իսկ նա բացասական պատասխան է տալիս, մի փորձեք պնդել Ձերը, խնդրել, աղաչել: Հոգեբանները խորհուրդ ենտալիս թողնել նրան և ինքներդ հեռանալ նրա կյանքից մեկ շաբաթով: Այդ ընթացքում զբաղվեք Ձեր արտաքինով, նոր ծանոթություններով, ընկերների հետ ժամանակ անցկացրեք: Լռությունիցհետո անցեք գործի:Այս անգամ խուսափեք նրան վերադարձնելու մասին ակնարկներ անելուց: Մոտեցեք նրան որպես ընկերոջ: Չարժի նաև այլ սիրավեպեր սկսել նրան բարկացնելու համար:Իսկ ամենակարևորը, ինքնավստահ եղեք, միշտ խնամված գնացեք նրա հետ հանդիպման, այնպես արեք, որ նա կրկին սիրահարվի:
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top