Բանների կոդը

ՄՆԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ. ՍՈՎՈՐԵՆՔ ՄԱՇԿԸ ԽՆԱՄԵԼՈՒ ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ



Մաշկը խնամելու համար հատուկ տարիք գոյություն չունի. այսպիսին է մասնագետների կարծիքերը:Երիտասարդ կանանցից շատերը լրջորեն չեն զբաղվում մաշկի խնամքով և բավարարվում են նրանով, ինչ ունեն:

Մաշկի խնամքի ոսկե կանոնը.

Մաշկը պետք է մաքրել օրական երկու անգամ:Առավոտյան միայն ջրով լվացվելը չի մաքրի այն, դրա համար պետք է օգտագործել համապատասխան նյութեր, ընդ որում` խորհուրդ է տրվում կիրառել երկու միջոց` կաթ( կամ գել ) և տոնիկ (կամ լոսիոն): Իսկ մաքրելուց հետո դեմքին պետք է քսուք քսել, իսկ թե ինչպիսի միջեցներ են համապատասխան ձեր մաշկին, լավ կլինի` ճշտել միանգամից, մաշկի խնամքի մասնագետից:

Չի-կա-րե-լի

Նույնիսկ եթե դիմահարդարումը շատ թեթև է` անպայման անհրաժեշտ է մաքրել քնելուց առաջ: Պետք է մաշկը շնչի ու հանգստանա: Երեկոյան չպետք է մոռանալ` մաշկը մաքրելուց հետո և քնելուց մի քանի ժամ առաջ դեմքին քսել այն քսուքները, որոնք նախատեսված են ձեր դեմքի համար:Ընդ որում` աչքերի շուրջ նույն քսուքը չօգտագործել. այն պետք է տարբեր լինի դեմքի համար նախատեսվածից:

Որոնք են մաշկի խնամքի լավագույն միջոցները

Մաշկի խնամքի համար անհրաժերտ է ընտրել այնպիսի ընկերությունների արտադրանքներ,որոնք մասնագիտացված ու կենտրոնացված են միայն մաշկի խնամքի միջոցների վրա ու առաջարկում են լայն տեսականի: Մաշկի բոլոր տիպերի համար չի կարելի օգտագործել միևնույն տոնային քսուքը.օրինակ` խոնավ մաշկի համար նախատեսված տոնայինը տարբերվում է չոր մաշկի միջոցից: Հոգ տարեք ձեր դեմքի մասին, քանի որ այն ձեր այցեքարտն է ոչ միայն այսօր, այլ տարիներ անց:

ՀԵՂԻՆԱԿ` ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

:) :-) :)) =)) :( :-( :(( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ :-$ (b) (f) x-) (k) (h) (c) cheer

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top