Բանների կոդը

Սերը ինտերնետում. ինչպես չսխալվել



Սոցիալական ցանցերն այսօր մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Դրանց միջոցով մենք շփվում ենք ընկերների հետ, նոր ծանոթություններ հաստատում, իսկ երբեմն էլ գտնում մեր կյանքի երկրորդ կեսին: Եթե գտել եք Ձեզ շատ հարազատ մեկին սոցցանցերի միջոցով, ապա զգուշավորությունը Ձեզ չի խանգարի: Մի քանի խորհուրդ, թե ինչպես չսխալվել համացացնցում տղամարդկանց հետ ծանոթանալիս:

Առաջին հերթին պետք է պարզել ամուսնացած է նա, թե' ոչ: Եթե անգամ ընտանեկան վիճակը նրա էջում բնութագրված է որպես «ամուրի», մի շտապեք հավատալ դրան: Ուշադիր թերթեք նրա նկարները: Հոգեբանները պնդում են, որ տղամարդը, որը փոքր, վատ որակով նկար է տեղադրում, որտեղ այդքան էլ պարզ չեն երևում դիմագծերը, աչքերը, կամ գուցե ակնոց է կրում, փորձում է թաքցնել իր անձնականը նաև կյանքում: Եղեք ուշադիր, այսպիսի տղամարդը հավանաբար ամուսնացած է: Ուշադրություն դարձրեք նաև ծանոթության նպատակին: Մի քանի սոցցանցերում կա այդպիսի հարց, թե ինչ նպատակով է օգտատերը ծանոթություններ հաստատելու: Ոմքան հենց այդպես էլ գրում են, որ ծանոթանում են սեռական հարաբերությունների կամ պարզապես հետաքրքրության համար: Համոզված եղեք, որ այդպիսի տղամարդիկ չեն էլ մտածում ամուսնության մասին: Ձեր խոսակցության մեջ կարող եք ասել. «Դու այնպես ես խոսում, կարծես ամուսնացած լինես»: Շատ տղամարդիկ չեն էլ թաքցնում, որ ամուսնացած են:

Այնուհետև ուշադրություն դարձրեք տղամարդու անկետային տվյալներին: Նրանցից ոմանք հատուկ կիսվում են իրենց երազանքներով, պատկերացումներով, թե ինչպիսին պետք է լինի իդեալական կինը և այլն: Եթե նկարագրության մեջ միայն արտաքնային տվյալներ են և ոչ մի ներքին բնութագիր, ապա արժի մտածել դրա մասին: Անգամ եթե Դուք համապատասխանում եք նրա նկարագրությանը, մի սպասեք, որ ուրախությունից Ձեզ ամուսնության առաջարկություն կանի, հնարավոր է' նա պարզապես սեքս է ուզում գեղեցիկ արտաքինով կնոջ հետ:

Եթե անկետային տվյալները կիսատ են կամ ընդհանրապես բացակայում են, ապա ուշադրություն դարձրեք նաեւ դրան: Տղամարդը, որը ժամանակ չունի լրացնելու իր անկետային տվյալները , կամ լիարժեք կյանքով է ապրում կամ մեծ ուշադրություն չի դարձնում ինտերնետ ծանոթություններին:

Եթե տղամարդն ասում է, որ բաժանվել է նախկին ընկերուհուց, ապա հարցրեք պատճառը: Եթե նա ամբողջ մեղքը գցի նախկինի վրա, ապա համոզված եղեք, որ իդեալական հարաբերություններ նրա հետ դժվար թե ստեղծեք:

Հիշեք, որ չի կարելի հավատալ յուրաքանչյուր բառին: Ուշադիր եղեք, որպեսզի հետագայում չտառապեք հերթական չստացված հարաբերություններից:
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top