Բանների կոդը

Գեղեցիկ կազմվածքի տանող 6 քայլ



Գեղեցիկ կազմվածքի մասին պետք է հոգ տանել, եթե անգամ այն Դուք ունեք: Ավելի հեշտ է պահպանել ունեցածը, քան հետո դիետաների ցանկ կազմել: Եվ այսպես, LN-ը Ձեզ է ներկայացնում այն մի քանի քայլերը, որոնք Ձեզ երբեք չեն մոլորեցնի գեղեցիկ լինելու ճանապարհին:

Օգտագործեք կապույտ եւ կարմիր սպասք

Փորձեք, թե որ գույնն է ավելի վատ անդրադառնում Ձեր ախորժակի վրա :) Որոշ մարդկանց դեպքում կապույտն է զսպում ուտելու ցանկությունը, իսկ կարմիրը՝ գրգռում ախորժակը, մյուսների դեպքում՝ հակառակը. կապույտը խաղաղորեն տրամադրում է ուտելու, իսկ կարմիրը ազդանշանի նման հիշեցնում է չափի զգացման մասին: Մի խոսքով՝ սպասքի գույնը կարող է օգնել ախորժակը զսպելու գործում:

Նախաճաշին ձու կերեք

Ամերիկացի դիետոլոգները վերջերս ուսումնասիրություն հրապարակեցին, համաձայն որի՝ լավ կազմվածք պահպանելու համար լավագույն նախաճաշը մեկ ձուն է հնարավորինս քիչ հացով: Այն ապահովում է օրգանիզմի կենսունակության համար անհրաժեշտ կալորիաները՝ միաժամանակ չգիրացնելով:




Մեծ պատառաքաղներ ու գդալներ օգտագործեք

Սա եւս քիչ ուտելուն նպաստող խորամանկությունների շարքից է: Իտալական ռեստորաններից մեկում դիետոլոգները ամիսներ շարունակ հետեւել են հաճախորդներին, որոնց առաջարկվել են մեծ ու փոքր չափսի պատառաքաղներ եւ դանակներ: Արդյունքները ցույց են տվել, որ մեծ պատառաքաղով, որքան էլ զարմանալի է, ուտում են ավելի փոքր պատառներով:

10 րոպեանոց դադար

Շատ կարեւոր է աշխատանքային լարված օրվա ընթացքում տասը րոպեով կարողանալ կտրվել ամեն ինչից, փակել աչքերը եւ մոռանալ հոգսերի մասին: Դիետոլոգները նշում են, որ աշխատանքային սթրեսը կարող է ի դերեւ հանել Ձեր բոլոր դիետաները եւ նիհարելու ջանքերը, եթե ժամանակին կանգ չառնեք:

Կես ժամանոց զբոսանք

Լավագույն տարբերակը ուտելուց հետո երեկոյան կես ժամ մաքուր օդում քայլելն է: Ճապոնացի հետազոտողների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իսկապես ամենաինտենսիվ ժամանակահատվածը ուտելուն հաջորդող կես ժամն է: Անգամ երբ հետաձգում եք ընդամենը մեկ ժամով, արդյունավետությունը կորչում է:

80 տոկոսի սկզբունք

Միշտ բավարերեք Ձեր ուտելու ցանկության առավելագույնը 80 տոկոսը: Սեղանի մոտից կուշտ հեռանալու դեպքում կարող եք հույս չունենալ, թե հասնելու եք արդյունքի: Սկզբում դժվար կլինի, բայց ժամանակի հարց է. շուտով կզգաք 80 տոկոսի հաճույքը :):
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top