Բանների կոդը

Ամռան ամենանորաձև աքսեսուարները

2012-ի ամառը ևս մեկ անգամ հաստատեց, որ ծղոտե հյուսած իրերը միշտ եղել և մնում են նորաձև: Այս մոդայիկ թրենդը դիզայներներն օգտագործում են ամենուր' կոշիկից մինչև գլխարկ:
Այդպիսի կոշիկները ներկայացված են միանգամից մի քանի տարբեր ոճերում:
Բալետկաներ. սրանք սովորական կոշիկից ավելի թեթև են, հով են պահում ոտքերը և օրիգինալ են:

Սանդալներ. ծղոտից հյուսած սանդալները' բարձր կոշկատակով կամ կրունկով հիանալի կնայվեն թեթև ամառային զգեստների հետ:

Ամբողջովին հյուսքերից պատրաստված այս կոշիկը ոչ միայն շատ ոճային է և նորաձև, այլև բնական տեսք ունի:

Ծղոտից հյուսած պայուսակներն այս ամառ բազմագույն են և բազմաձև: Նրանք կարող են պատրաստված լինել բնական, արհեստական կամ շվեյցարական ծղոտից: Կարող են լինել ամբողջովին ծղոտից կամ մասնակի: Նրանք հարմար են թե երեկույթների, թե լողափի համար:

Հյուսած գոտիներն այս ամառ շատ ակտուալ են: Ժամանակակից նորաձևությունը խրախուսում է բոլոր համարձակ համադրությունները, այդ պատճառով էլ լայն հյուսած գոտին հիանալի կհամադրվի թեթև ամառային զգեստների, ամառային կոստյումների և կոմբինիզոնների հետ:

Որպեսզի ամբողջական կերպար ստանանք, կարելի է ավելացնել նաև մի քանի դետալներ: Կերպարը կարելի է լրացնել թևնոցների, վզնոցների միջոցով: Ծղոտից զարդն այս ամռան թրենդն է:


Գլխարկներ. այս ամռան ամենահիթային աքսեսուարը: Լայնեզր, ռետրո, կովբոյի գլխարկներն այս ամառվա զարդն են: Եվ այս ամբողջը կարող է լինել ծղոտից:

Սակայն գունային և ձևի սահմանափակում դիզայներները չեն դրել: Դրանք կարող են լինել գունավոր, պրինտով, ժապավենով, բանտով և բոլոր հնարավոր աքսեսուարներով:
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top