Բանների կոդը

ՈՒ՞ԶՈՒՄ ԵՍ ԼԻՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ` ՀԻՇԻՐ 7 ԿԱՆՈՆ...


1.Պետք չէ լինել թափթփված:

Շատերը երբեմն չեն էլ հասկանում,թե ինչքան տգեղ է,երբ տանից դուրս են գալիս պոկված կոճակով,ճմրթվասծ կամ կեղտոտ հագուստով:Պետք է ինքդ հետևես քո շորերի մաքրությանն ու կոկիկությանը:

2.Պետք է երեկոյան քնելուց առաջ պատրաստել հաջորդ օրվա հագուստը:

Հաճախ, առավոտյան վազվզոցի մեջ, արագ կողմնորոշվել չի հաջողվում,ու ստիպված հագնում ես երեկվա տաբատն ու սվիտերը,որոնք արդեն հասցրել են հոգնեցնել:Հրաշալի կլիներ զարմացնել ընկերուհիներին ինչ-որ յուրահատուկ ու թարմ հագուստով:Կարևորը դրա մասին նախօրոք մտածելն է:

3.Փորձիր յուրահատուկ լինել:

Մի սովորիր միօրինակ հագուստի:Օրինակ , կան աղջիկներ,ովքեր սիրում են ջինսեր և մոռանում են,որ գոյություն ունեն շրջազգեստներ ու կիսաշրջազգեստներ:Նույնիսկ ունենալով ոչ մեծ քանակությամբ հագուստի տեսականի,կարելի է տարբեր համադրություններ ստանալ,ինչը կարող է լինել նորաձև ու թարմ:

4.Հագուստը կուռք մի դարձրու:

Հագուստը քո արտաքին ձևավորումն է,իսկ ի՞նչ կա քո ներսում:Հիշիր` հագուստով ընդունում են,խելքով`ճանապարհում:Խելացի մոտեցիր քո հագուստին:Մի շտապիր գնել մեծ քանակությամբ նորաձև հագուստ, այն հաջորդ սեզոնին էլ նորաձև չի լինի:Ավելի լավ է ամեն տարի գնել մեկ-երկու նորաձև զգեստ,և համադրել դասական հագուստի հետ:

5.Ընտրիր քո ոճը:

Դա գուցե երիտասարդական ավանգարդ ոճն է,գուցե խիստ դասականը:Կարևորը շորերի ու գույների ճիշտ համադրությունն է:Հագուստը պետք է ընդգծի կառուցվածքի առավելությունները և փակի թերությունները:

6.Կարևորը ոչ թե ինչ ես դու կրում,այլ ` ինչպես ես կրում:

Ինչքան ել գեղեցիկ ու մոդայիկ հագնված լինես,բայց քայլես ոտքերդ քարշ տալով,կորացրած մեջքով, դու միայն խղճահարություն կառաջացնես:Բայց եթե քայլվածքդ ձիգ է,վստահ,քայլում ես գլուխդ բարձր,ապա կարժանանաս միայն հիացմունքի և կդառնաս նորաձևության ստեղծողը:

7.Մի մոռացեք աքսեսուարների մասին:

Թվում է, թե մանրուքներ են, բայց դրանք ամբողջացնում են քո կերպարը:Խոսքը օղերի,ապարանջանների,գոտիների և այլ իրերի մասին է, որոնց ճիշտ ու ճաշակով համադրությունը կդարձնի քո ամենօրյա հագուստը հետաքրքիր ու նորաձև: ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top