Բանների կոդը

ԱՐԴՅՈՔ ԼԱՎԱՏԵՍ ԵՔ


Առողջություն

ա/սեփական առողջությունը ձեր ամենօրյա մտածմունքի և անհանգստության առարկան է.

բ/ժամանակ առ ժամանակ առողջությունն, իրոք, որոշակի անհանգստություն է պատճառում.

գ/կարծում եք , որ հիանալի առողջություն ունեք:


Ախորշակ

ա/հաճախ եք գանգատվում վատ ախորժակից.

բ/վատ ախորժակից չեք բողոքում,սակայն սնունդից շատ բան եք հասկանում և քմահաճ եք.

գ/սիրում եք ուտել,բայց դա պաշտամունքի չեք վերածում:


Արտաքին տեսք

ա/ընդհանրապես ձեզ չի գոհացնում սեփական արտաքինը.

բ/տխրում եք,որ այդքան էլ գրավիչ չեք.

գ/գտնում եք ,որ ձեր տարիքի համար շատ լավ տեսք ունեք:


Կյանքի նկատմամբ դիրքորոշումը

ա/սովոր եք թերահավատորեն վերաբերել շրջապատին:Դիմացինի խանդավառությունն ու պոռթկումները հեգնանքով եք ընդունում.

բ/ընդհանուր առմամբ կյանքից գոհ եք,սակայն երբեմն տրտնջում եք.

գ/պատրաստ եք այսպես ապրել մինչև կյանքի վերջ:


Տրամադրությունը

ա/նյարդայնանում եք,երբ ձեր կողքին բարձր խավի մարդիկ են.

բ/ստիպված եք հաճախ զբաղվել ապրուստի գործով.

գ/ձեզ դժվար է հունից հանել:


Էներգիա

ա/սիրում եք գերծանրաբեռնվել.

բ/ամեն գործ չէ,որ կհամաձայնեք կատարել.

գ/հանգիստ աշխատում եք,առանց պոռթկումների,իսկ նորը ձեզ չի վախեցնում:


Ինչպես եք որոշումներ կայացնում

ա/միշտ փորձում եք խուսափել ինքնուրույն որոշումներից.

բ/ժամանակ առ ժամանակ անվստահության զգացողություն եք ունենում.

գ/ծանրութեթև եք անում առանց ձգձգելու:


ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ա 2 միավոր

Բ 1 միավոր

Գ 0 միավոր



12 և ավելի միավոր

Կյանքը միայն սև գույնով է ներկված ձեզ համար:Այստեղ չի բավարարվում լավատեսությունը:Վատատեսությունն անդրադառնում է առողջության վրա և բարդացնում է հարազատների և շրջապատի հետ հարաբերությունը:

6-11 միավոր

Դուք ոչ փնթփնթոան եք,ոչ ել մելամաղձոտ, սակայն հաճախ ձեզ չի բավարարում վճռականությունը և սեփական անձի նկատմամբ վստահությունը:Ավելի շատ շփվել մարդկանց հետ և մի մեկուսացեք:

5 և ցածր միավոր

Դուք կենսասեր եք,առօրյա հոգսերից անելանելի վիճակի մեջ չեք ընկնում:Լավատեսությունն օգնում է հաղթահարել բոլոր խոչընդոտները:Մարդկանց հեշտ է ձեզ հետ:Սակայն նկատի ունեցեք ,որ ավելորդ լավատեսությունը հաճախ կարող է խանգարել ճիշտ որոշում կայացնելու հարցում:Այդ պատճառով առաջին հերթին պետք է սթափ գնահատել իրավիճակը:

  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top