Բանների կոդը

Փակեց դուռն ու հեռացավ...

 Այդ օրվանից անցել է երկար ժամանակ:
  Աննան նստած է պատուհանի մոտ` լուռ նայելով երկնքից թափվող անձրևի կաթիլներին, սրբում էր աչքերը:  Ամառ է, սակայն մռայլ է օրը` նրա հոգու նման մութ,անձրևոտ ու ցուրտ:
  Աննան 21 տարեկան էր,պատրաստվում էր պետական քննություններին: Ըստ իր սովորության, նստած էր այգում, որտեղ մարդիկ քիչ էին և հանգիստ մթնոլորտ էր տիրում:Աննան` սուզված հաստափոր գրքում,կարդում էր` չնկատելով,թե ինչ է կատարվում շուրջը:
Բղավոց,ծեծկրտուկ և արդյունքում երիտասարդ,ով վիրավոր էր և անօգնական: Աննան բարձր  ձայներից վերադարձավ իրականություն և շփոթահար օգնության  վազեց գետնին պարկած  տղային: Առաջին օգնություն, շտապ օգնություն,հիվանդանոց... 
    Արամը 24 տարեկան էր,Երևան էր եկել Գյումրիից` սովորելու նպատակով,ավարտելուց հետո աշխատանք էր գտել,ոչ իր մասնագիտությամբ և ապրում էր միայնակ` վարձակալած տանը:  Երևանում ապրած  տարիներին հասցրել էր ունենալ մարդիկ,ովքեր չգիտես ինչու չէին համակրում իրեն և  գտնելով մի պատրվակ փորձեցին վնասել նրան,և արդյունքում` վնասվածքներ,հիվանդանոց,բժիշկների հսկողություն և Աննա... այդ մռայլ օրվանից հետո Արամի կյանք մտավ մի լուսվոր էակ` իր ժպիտով,գեղեցկությամբ և աչքերով,որոնք միշտ փայլում էին:
  Աննան հաջողությամբ հանձնեց  քննությունները,երկար ժամանակ շփվելուց հետո որոշեցին ամուսնանալ:
Հարսանիքի օրն արդեն որոշված է:Հրավիրեցին ընկերներին, հարազատներին, ծնողներին: Ամեն ինչ  պատրաստ էր...  Մինչդեռ Աննան սրտի  տրոփյունով պատրաստվում էր արարողությանը, Արամը` նստելով ապագա աներոջ կողքին, սկսեց խոսել առաջիկա պլաններից.
- Կգնանք գյուղ,կաշխատեմ,կհավաքեմ գումար, որով և  Երևանում կգնեմ  բնակարան,արդեն հոգնել եմ վարձով տանն ապրելուց: Աննաի հայրը զարմանքից և բարկությունից տեղից վեր թռավ և բղավելով գոչեց.
-Ինչպես թե,ինչ գյուղ,դուք տեղափոխվելու եք գյուղում ապրելու?Աննան գյուղում մեկ ժամ էլ չի ապրի:
    Վիրավորանքը  պատեց Արամին,մի պահ կարծես  զրկվեց  խոսելու  ունակությունից,ապա ուշքի գալով սթափվեց և սկսեց խոսել.
-Ախր ինչպես,միթե  բնակության  վայրը կարող է ազդել երջանիկ լինելուն,մենք սիրում ենք միմյանց և  մեզ համար միևնույն է , թե  որտեղ  կապրենք:
  Հայրը , կարծես  չլսելով  տղային, կրկին բղավեց.
-Վերջ, հարսանեկան  արարողությունը  չեղյալ է  հայտարարվում:
Աննան լսելով  խոսակցությունը  քարացել  էր և արցունքները ակամայից հոսելով`  շշնջաց.
-Ծնողներս, թե Արամը, երկուսն էլ թանկ և անփոխարինելի:
Շփոթահար մոտենալով` կանգնեց երկուսի միջև.  ծնողներ,թե երջանկություն...
Արամ` ում սիրում էր կյանքից էլ  առավել,ծնողներ` որոնց միակ  ժառանգն էր և հակառակվել` կնշանակեր  կորցնել նրանց:
Վերջապես Աննան կատարեց մի քայլ,որով և  փոխեց իր  ամբողջ կյանքն ու պլանններն ապագայի հետ կապված:Աննան մոտեցավ,բռնեց հոր ձեռքն ու կանգնեց:
Արամը զարմացած,վիրավորված,թախիծով լի հայացքով նայում էր Աննային,ով կանգնաց էր գլխիկոր:Վերջապես  խախտելով լռությունը` շշնջաց.
-Երջանիկ եղիր Աննա:
Նա  փակեց  դուռն ու հեռացավ: 
<<Այդ օրվանից չեմ տեսել նրան,գիտեմ միայն,որ ամուսնացած է և ապրում է Երևանում:Մնացի  ծնողներիս  կողքին` կորցնելով միակ սերս ու երջանկությունս: Անձրև է,ցուրտ  ու մռայլ,նման իմ հոգուն,որտեղ էլ երբեկ արև  չի շողա:Ավարտվեց օրագրիս  էջերը,ավարտվեց և իմ կյանքի այն էջը,որով փորձում էի կերտել նոր   և  երջանիկ  ապագա>>:  
                                                                                                                                                        ՀԵՂԻՆԱԿ` ԱՐԵՎԻԿ  ԱՎԵՏԻՍՅԱՆ
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

:) :-) :)) =)) :( :-( :(( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ :-$ (b) (f) x-) (k) (h) (c) cheer

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top