Բանների կոդը

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ



ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԱՅՆ ՄԹԵՐՔԸ, ՈՐԸ 2 ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻՀԱՐԵՑՆՈՒՄ Է 7 ԿԳ-ՈՎ

Հաց ուտելուց առաջ գրեյփֆրուտի հյութը կամ կես հատ արքայանարինջի օգտագործումը կարող է օգնել խուսափել ավելորդ քաշից:Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի Վանդերբիլթ համալսարանի մասնագետները:Հետազետության ընթացքում պարզվել է , որ այն մարդիկ ,ովքեր օգտագործել են գրեյփֆրուտի հյութ կարողացել են էականորեն նիհարել:Ընդ որում , կարևոր է այն օգտագործել հաց ուտելուց առաջ: 14 օրվա ընթացքում փորձաքննություն անցածները կարողացել են կորցնել քաշի 7 տոկոսը,որը հավասարազոր է 7կգ-ի:



ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԵՆ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԵՎ ՏՂԱՆԵՐԸ

Գիտնականները բացահայտել են,որ <<սիրո>> զգացումը ավելի հատուկ է իգական սեռի ներկայացուցիչներին: Որպես կանոն,աղջիկները սիրահարվում են միայն մեկ անգամ, այն ժամանակ, երբ տղամարդիկ կարող են սիրահարվել իգական սեռի 5-8 ներկայացուցիչների:

Գիտնականներն այդ իրավիճակը գնահատում են նրանով,որ տղամարդկանց գենետիկ մակարդակում դրված է ավելի շատ սերունդ ունենալու անհրաժեշտությունը: Այն ժամանակ երբ կանանց հիմնական նպատակը կայանում է այդ սերունդը դաստիարակելը: Հենց դրանով է բացատրվում կանանց ` ընտանիք կազմելու և պահպանելու ցանկությունը: Հետազոտողները հայտարարում են, որ նույնիսկ ամենառոմանտիկ և ուժեղ զգացումը տղամարդու մոտ չի կարող տևել 4 տարուց ավելի: Պատճառը հենց գենն է, որը պահանջում է առավելագույն բազմացում:



ՆՈՐԱՁԵՎ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Հարցումների արդյունքում պարզվել է , որ կանանց մոտ 40 %-ը կրում է ոչ հարմարավետ կոշիկներ: Սակայն , բացի դրանից 37 % կանայք պատրաստ են կրել անհարմարավետ կոշիկներ ,միայն թե դրանք լինեն նորաձև: Հարցված կանանց 80 %-ը բողոքում են կոշտուկներից, որոնք հասցնում են անհարմար կոշիկները, սակայն նրանց միայն կեսն է, որ դիմում է մասնագետների: Յուրաքնչյուրը ցանկանում է լինել գեղեցիկ, սակայն չի գիտակցում անհարմար կոշիկների հասցրած վնասների մեծության մասին: Մասնագետները հավաստիացնում են , որ բնակչության մոտ կեսը նույնիսկ չի գիտակցում ,որ կրում է փոքր չափերի կոշիկ: Ճիշտ է ,պետք չէ հրաժարվել նորաձև կոշիկներից, սակայն հարկավոր է ավելի շատ մտածել առշղջության մասին:



ՍՈՒՐՃԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ՀՂԻԱՆՈՒՄ

Կոֆեինը , որ համարվում է աշխարհում ամենահայտնի խթանիչներից մեկը, կարող է ազդել պտղաբերության վրա,զգուշացնում են Նևադայի համալսարանի գիտնականները: 9 հազար կանանց ուսումնասիրությունը ցույց է տվել ,որ օրական 4 բաժակ սուրճ օգտագործելը մեկ քառորդով կրճատում է բեղմնավորման շանսերը:Դա տեղի է ունենում, քանի որ կոֆեինը նվազեցնում է արգանդի անոթների մկանների ակտիվությունը,որոնցով ձվաբջիջը ահյտնվում է արգանդում,որտեղ էլ տեղի է ունենում բեղմնավորումը:
  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top